Երևանում դասախոսություններ կկարդան Նոբելյան մրցանակակիրները


Երևանում դասախոսություններ կկարդան Նոբելյան մրցանակակիրները

  • 28-08-2012 10:03:21   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն իրականացնում են ?Նոբելյան մրցանակակիրների հանրային դասախոսություններ Երեւանում? ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում նոյեմբերի 2-6-ը Երեւանում դասախոսություններ կկարդան անվանի գիտնականներ՝ ?Ֆիզիոլոգիա եւ բժշկություն? անվանակարգում բրիտանացի Նոբելյան մրցանակակիր, ասպետ Թիմ Հանթը եւ ?Քիմիա? անվանակարգում՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտին Չալֆին: Երկու գիտնականների գիտական գործունեությունն առնչվում է մարդկության չարիք դարձած քաղցկեղ հիվանդության առաջացման դրդապատճառներին: Դասախոսությունները հիմնականում ուղղված են կենսաբժշկության, մոլեկուլային կենսաբանության եւ հարակից ոլորտներում ներգրավված երիտասարդ գիտնականներին եւ ուսանողներին: Նոբելյան մրցանակակիրների դասախոսությունների կազմակերպման նպատակը ժամանակակից կենսաբժշկության եւ մոլեկուլային կենսաբանության նվաճումների ու խնդիրների ասպարեզում երիտասարդ գիտնականների տեղեկացվածության մակարդակը բարձրացնելն է, նրանց հնարավորություն տալ շփվել աշխարհահռչակ գիտնականների հետ։ Բացի այդ, ծրագրի միջոցով միջազգային գիտական հանրությանը կներկայացվի ՀՀ գիտական ներուժը, եւ բարձրացվի վերջինիս մրցունակությունը։
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play