Հանրակրթական դպրոցների դասագրքերի վարձավճարներ արդեն հաստատված են


Հանրակրթական դպրոցների դասագրքերի վարձավճարներ արդեն հաստատված են

  • 28-08-2012 17:54:50   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի 2009 թվականի օգոստոսի 21-ի N 752-Ն հրամանով հաստատված "ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու եւ հանրակրթական առարկաների դասագրքեր հրատարակելու կարգը", Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կանոնադրության 14-րդ կետի պահանջները` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել "2012-2013 ուսումնական տարվա հանրակրթական ուսումնական հաստատությունների դասագրքերի համար ներդրումային գումարների չափը հաստատելու մասին": ՀՀ ԿԳ նախարարի հրամանով սահմանվել է 2012-2013 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատությունների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը: 10-րդ, 11-րդ եւ 12-րդ դասարանների "Հայոց լեզու", "Հայ գրականություն", "Հայոց պատմություն", "Հասարակագիտություն" դասագրքերի համար ներդրված գումարները անհրաժեշտ է փոխանցել "Դասագրքերի, դասամատյանի իրացումից մուտքեր"` 900005281499 պետական գանձապետական հաշվեհամարին: ՀՀ ԿԳ նախարարի նույն հրամանի համաձայն կրտսեր դպրոցում բոլոր դասագրքերը աշակերտներին տրամադրվում են անվճար: Դասագրքերի ներդրումային գումարների չափերը` համաձայն կից ներկայացված հավելվածի:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play