Լավագույնը Հարավային Կովկասում՝ ԵՊՀ-ն է


Լավագույնը Հարավային Կովկասում՝ ԵՊՀ-ն է

  • 05-09-2012 17:03:27   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Այս տարվա հուլիսին webometrics.info կայքէջի հրապարակած վարկանիշային աղյուսակում Երեւանի պետական համալսարանը Հարավային Կովկասի բուհերի շարքում առաջատարն է: Աշխարհի շուրջ 20 հազար 700 համալսարանների վարկանիշային ցանկում ԵՊՀ-ն մտել է լավագույն 10 տոկոսի մեջ` գրավելով 2050-րդ տեղը: Հայաստանում գործող բուհերից տվյալ ցանկում երկրորդն Ամերիկյան համալսարանն է ` գրավելով 2827-րդ տեղը: Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի համալսարանների վարկանիշային առանձին ցանկում ԵՊՀ-ն զբաղեցնում է 175-րդ տեղը: Վրաստանի առաջատար բուհը Ճավճավաձեի անվան լեզուների եւ մշակույթի պետական համալսարանն է, որը գրավել է 2537-րդ տեղը: Վարկանիշային ցուցակում Ադրբեջանի լավագույն համալսարանը <Կովկասն> է, որը զբաղեցնում է 5814-րդ տեղը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play