2012-2013 ուսումնական տարվա ընդունելություն՝ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում


2012-2013 ուսումնական տարվա ընդունելություն՝ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում

  • 07-09-2012 13:47:58   | Հնդկաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է 7-11 տարեկան աշակերտների ընդունելություն: Ընդունելությունը կատարվելու է հարցազրույցով` տրամաբանական եւ առարկայական գիտելիքների շրջանակում: Ուսման, կեցության եւ ուղեւորության բոլոր ծախսերը հոգում է Ճեմարանը: Ընդունելության համար պահանջվում են հետեւյալ փաստաթղթերը. գ Անձնագիր (առնվազն 4 տարվա վավերականությամբ), գ Դպրոցի վիճակացույց (առաջադիմության թերթիկ), գ Բժշկական տեղեկանք առողջության վերաբերյալ, գ Ծնողի/խնամակալի կողմից լիազորագիր (նոտարի կողմից հաստատված), գ Լուսանկար 4x (3.5 x 3.5): Դիմումները ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն մինչեւ 2012 թ. սեպտեմբերի 28-ը, ամեն օր, բացի շաբաթ եւ կիրակի օրերից, ժամը` 10:00-16:00, հասցե` ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք: Տեղեկությունների համար զանգահարել` (010) 517 199 հեռախոսահամարով: Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի մասին հավելյալ տեղեկութ-յունների համար կարող եք այցելել www.armeniancollege.in կայքէջը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play