Եվրոպայի առաջնության երկրորդ օրն` առանց մեդալների


Եվրոպայի առաջնության երկրորդ օրն` առանց մեդալների

  • 14-05-2011 21:15:06   | Բուլղարիա  |  Սպորտ
Բուլղարիայում անցկացվող Սամբոյի Եվրոպայի 2011թ.-ի առաջնության մրցումների առաջին օրը մեր սամբիստներից երեքը` Ռուզաննա Սարգսյանը /48կգ/, Տիգրան Կիրակոսյանը /52 կգ / եւ Աշոտ Դանիելյանը /74 կգ / արժանացել են բրոնզե պարգեւների, իսկ Փայլակ Վարդազարյանը /62 կգ / զբաղեցրել էր 5-րդ տեղը: Ինչպես տեղեկացնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, մայիսի 14-ին ասպարեզ դուրս եկան Վահան Վարդանյանը /57 կգ /, Անդրանիկ Նաղդալյանը /68 կգ/, Մավրիկ Նասիբյանը /82 կգ / եւ, ցավոք, չկարողացան դրսեւորել իրենց լավագույն հատկանիշները. Վահանը պարտվեց առաջին իսկ գոտեմարտում, իսկ Մավրիկն ու Անդրանիկը զբաղեցրեցին միայն 5-րդ հորիզոնականը: Մայիսի 15-ին մրցասպարեզը կտրամադրվի մարտական սամբոյի ներկայացուցիչներին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play