«ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ ֆինանսավորել է «Ամիկուս» ՍՊԸ մոտ 5 մլն ԱՄՆ դոլարի չափով


«ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ ֆինանսավորել է «Ամիկուս» ՍՊԸ մոտ 5 մլն ԱՄՆ դոլարի չափով

  • 14-09-2012 13:48:58   | Հայաստան  |  Տնտեսություն

«ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ ֆինանսավորել է «Ամիկուս» ՍՊԸ մոտ 5 մլն ԱՄՆ դոլարի չափով: Ամիկուս Ընկերության հիմնական գործունեությունը հանդիսանում է դեղամիջոցների ներմուծումը եւ իրացումը, ինչպես նաեւ բուսական դեղերի բժշկական պարագաների արտադրությունը: Ընկերությանն է պատկանում «Ամիկուս» ապրանքանշանով դեղատների ցանցը, ինչպես նաեւ կազմակերպությանն է պատկանում տպագրատուն, որը հագեցած է Heidelberg (Գերմանիա) ֆիրմային պատկանող ժամանակակից սարքավորումներով: ՎՏԲ-Հայաստան բանկից ստացված ֆինանսավորումը կուղղվի կազմակերպության շրջանառու միջոցների համալրմանը, որն իր հերթին թույլ կտա ամրապնդել եւ զարգացնել երկարատեւ համագործակցությունները միջազգային մատակարարների հետ եւ Հայկական շուկան ապահովել որակյալ դեղամիջոցներով: «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն- Տնօրինության նախագահի ժ/պ Յուրի Գուսեւ, - ,Ժամանակակից դեղագրոծական ոլորտը հիմավորված կարելի է վերագրել տնտեսության բարձր տեխնոլոգիաների հատվածին: Ներկայիս, Հայաստանում ժամանակակից տնտեսության եւ բիզնեսի զարգացման փուլում մենք կարեւորում ենք նշված ոլորտում հաջողակ գործունեություն ծավալող ընկերությունների զարգացումը: Ամիկուս Ընկերությանը տրամադրելով ֆինանսավրում մենք ակնկալում ենք, որ այն նոր ազդակ կհանդիսանա Հայաստանում դեղագործական ոլորտի զարգացմանը: Հայաստանում դեղագործական ոլորտի համար բարենպաստ պայմանների ստեղծումը կնպաստի ոլորտի զարգացմանը, ինչը կապահովի որակյալ, անվտանգ եւ մատչելի դեղորայքի եւ բժշկական պարագաների առկայությունը: Ներկա դրությամբ մենք քննարկում ենք Ընկերության հերթական ֆինանսավորման հարցը` դեղերի արտադրության համար նոր սարքավորումներ ձեռք բերելու նպատակով: «Ամիկուս» ՍՊԸ տնօրեն Վարդ Նազեյան - Ամիկուս դեղատների ցանցը դեղագործական շուկայում գրավում է առաջատար դիրքեր: Մեր կողմից առաջարկվող դեղերի տեսականին - դա աշխարհի առաջատար դեղագործական Ընկերությունների արտադրանքն է: Մեր հաջողության գրավականը հանդիսանում է մեր հաճախորդների վստահությունը: «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ կողմից ստացված ֆինանսավորումը մեզ հնարավորություն կտա ամրապնդել մեր դիրքերը շուկայում եւ կօգնի հետագա զարգացմանը: Մենք ուրախ ենք այս բեղմնավոր համագործակցմանը եւ հույս ունենք նրա շարունակմանըե: ,ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ,ՎՏԲ Բանկեե ԲԲԸ հանդիսանում է ‚ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play