Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է «Մարդը եւ տիեզերքը» գիտաժողովի մասնակիցներ Եվրոպական աստղաֆիզիկական գիտական կենտրոնի պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանին


Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է «Մարդը եւ տիեզերքը» գիտաժողովի մասնակիցներ Եվրոպական աստղաֆիզիկական գիտական կենտրոնի պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանին

  • 17-09-2012 13:13:43   |   |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է «Մարդը եւ տիեզերքը» գիտաժողովի մասնակիցներ Եվրոպական աստղաֆիզիկական գիտական կենտրոնի պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանին, հանրահայտ տիեզերագնացներ Չարլզ Դյուկին (ԱՄՆ) եւ դոկտոր Կլոդ Նիկոլյեին (Շվեյցարիա): Նախագահ Սահակյանը շնորհակալություն է հայտնել անվանի գիտնականներին եւ տիեզերագնացներին Արցախ ժամանելու եւ նման կարեւոր միջոցառմանը մասնակցելու համար, որը մեծապես կնպաստի մեր երկրում գիտության զարգացմանը: Հյուրերն իրենց հերթին գոհունակություն են հայտնել աշխարհահռչակ տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի հիշատակին նվիրված առաջին գիտաժողովը հենց Արցախում կազմակերպելու կապակցությամբ: Քննարկվել են նաեւ ճշգրիտ գիտությունների եւ Արցախում տարբեր միջազգային գիտական միջոցառումների անցկացմանն առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ գիտության եւ կրթության նախարարի պաշտոնակատար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play