Ուղիղ հեռարձակում. Եվրոպայի ուշուի /ԵՈՒՖ/ և Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիաների /ՀԱՈՒՖ/ հարաբերությունների վատացման պատճառների վերաբերյալ ասուլիսը


Ուղիղ հեռարձակում. Եվրոպայի ուշուի /ԵՈՒՖ/ և Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիաների /ՀԱՈՒՖ/ հարաբերությունների վատացման պատճառների վերաբերյալ ասուլիսը

  • 18-09-2012 11:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Սեպտեմբերի 18-ի ժամը՝ 11:00–ին «Նոյյան Տապան» Լրատվական կենտրոնում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի է ունենում Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանի ասուլիսը: Ասուլիսի թեմաներն են` 1. 2010թ. եւ 2012թ. Եվրոպայի ուշուի առաջնություններում տեղ գտած մրցավարական, ՀՀ դեմ ուղված, նպատակային խարդախությունների պատճարով Եվրոպայի ուշուի /ԵՈՒՖ/ եւ Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիաների /ՀԱՈՒՖ/ հարաբերությունների վատացումը: 2. Ս.թ. սեպտեմբերի 29-ին «Միկա» մարզահամալիրում անցկացվելիք Հայաստանի Ավանդական Ուշուի Ֆեդերացիայի 20-ամյակին նվիրված ուշուի փառատոնը: 1. 2010թ. եւ 2012թ. Եվրոպայի ուշուի առաջնություններում տեղ գտած մրցավարական, ՀՀ դեմ ուղված, նպատակային խարդախությունների պատճարով Եվրոպայի ուշուի /ԵՈՒՖ/ եւ Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիաների /ՀԱՈՒՖ/ հարաբերությունները վատացել են: Մամլո հաղորդագրություն թեմայների վերաբերյալ Այս կապակցությամբ ս.թ. մարտի 25-31-ը ք. Տալլինում /Էստոնիա/ մեր ֆեդերացիան պահանջ ներկայացրեց, մրցավարական խարդախությունների հիմնական մեղավորին Գերմանիաի /Ղազախստանի/ ներկայացուցիչ, առաջնության գլխավոր մրցավար Ալեքսանդր Ռանդունցեւին հեռացնել գլխավոր մրցավարի պաշտոնից: Պահանջը չկատարելու դեպքում ՀՀ ուշուի հավաքական թիմը կհրաժարվի մասնակցել Եվրոպայի առաջնություններին այնքան ժամանակ, մինչեւ Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավար կնշանակվի Ալեքսանդր Ռադունցեւը /նամակ-պահանջը ներկայացվում է/: Նամակ-պահանջը ուղարկվեց բոլոր ֆեդերացիաներին: Տալլինում Ա. Ռադունցեեւի մրցավարությունից բողոքեցին գրեթե բոլոր թիմերը, ԵՈՒՖ-ի պատասխանատու քարտուղար Պատրիկ Կոպենհաուտը /Բելգիա/, ԵՈՒՖ-ի գործկոմի անդամներ Պետրու Գրինդեանուն /Ռումինիա/ եւ Հենք Վերչուը /Հոլանդիա/: Խոստացան, որ մենք այս պայքարում մենակ չենք լինի եւ խաբեցին, ավելին վերոնշված գործկոմի անդամները քվեարկել են մեր դեմ կայացած որոշման օգտին /ներկայացվում է ստորեւ/: Սակայն Ա. Ռադունցեւին պատժելու փոխարեն, ԵՈՒՖ-ն պատիժ սահմանեց մեր հանդեպ` արգելելով մեզ մասնակցել Եվրոպայի առաջնություններին մինչեւ 2014թ.: Որոշման մեջ գրված էր, որ Ա. Ռադունցեւի վերաբերյալ հարցերը նույն պես բարցրացվել են: Թե ինչ հարցեր են բարձրացվել, եւ թե ինչ վորոշում է կայացվել նրա հանդեպ որոշման մեջ չի գրված ոչինչ: Որոշումը գրված է շատ խորամանկ կերպով: Դրանից տպավորություն է ստեղծվում, որ ոչ թե մենք ենք բոյկոտելու Եվրոպայի առաջնությունները Ա. Ռադունցեւին չպատժելու դեպքում, այլ մեզ են արգելում մասնակցել վերոնշված մրցումներին /պատասխան նամակը կցվում է/: Դրան հաջորդեց մեր նոր նամակը ուղված բոլոր ֆեդերացիաներին, ԵՈՒՖ-ի նախագահին եւ նախագահության անդամներին /նամակը կցվում է/: 2. Ս.թ. սեպտեմբերի 29-ին “Միկա” մարզահամալիրում մենք անց ենք կացնում ուշուի փառատոն` նվիրված Հայաստանի Ավանդական Ուշուի Ֆեդերացիայի 20-ամյակին: Սկիզբը ժ. 17:00-ին: Փառատոնի սցենարը կազմված է այնպես, որ հանդիսատեսի ներկայությամբ սիմվոլիկ կերպով կցուցադրվի մեր ֆեդերացիայի անցած ուղղին 20 տարիների ընդացքում: Կլինեն մարզիկների ցուցադրական ելույթներ Այկիդոի, Կարատեի եւ մեր ֆեդերացիայի անդամների կատարմամբ: Ներկա կլինեն ֆեդերացիայի պատվավոր անդամները, կհայտարարվեն նոր պատվավոր անդամների անունները, կներկայացվեն մեր ֆեդերացիայի վաստակավոր մարզիչները, միջազգային կարգի սպորտի վարպետները, սպորտի վարպետները, ֆեդերացիայի եւ առանձին ոճերի հիմնադիրները: Ողջույնի խոսքով ելույթ կունենան ֆեդերացիայի Նախագահը եւ Պատվավոր նախագահը /ՀՀ նախագահ, կամ նրա անունից նշանակված անձ/:
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play