ՀՀ ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 88 հարց եւ 7 միջազգային պայմանագիր


ՀՀ ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 88 հարց եւ 7 միջազգային պայմանագիր

  • 18-03-2011 19:09:59   | Հայաստան  |  Քաղաքական
Մարտի 18-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ մարտի 21-24-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագիծը: ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 11 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 88 հարց, միջազգային 7 պայմանագիր: Ըստ ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության, չորրորդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի եւ մարտի 21-24-ի ԱԺ նիստերի օրակարգերի նախագծերը կհաստատվեն մարտի 21-ի ԱԺ նիստում:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play