Կարեն Միրզոյանը՝ ԼՂՀ արտաքին գործերի նոր նախարարն է


Կարեն Միրզոյանը՝ ԼՂՀ արտաքին գործերի նոր նախարարն է

  • 22-09-2012 14:53:08   |   |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 22-ին այցելել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարություն եւ գերատեսչության աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ արտգործնախարար Կարեն Միրզոյանին: Երկրի ղեկավարը Կարեն Միրզոյանին բնութագրել է որպես մեծ փորձ ունեցող կադրային դիվանագետ: Նախագահի խոսքով՝ Կարեն Միրզոյանի ղեկավարությամբ արտաքին գործերի նախարարության աշխատանքին կհաղորդվի նոր որակ: Բակո Սահակյանը նաեւ շնորհակալություն է հայտնել արտգործնախարարի նախկին պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանին նրա գործունեության համար: Հանդիպմանը նաեւ անդրադարձ է կատարվել հանրապետության արտաքին քաղաքականության հիմնադրույթներին եւ արտգործնախարարության աշխատանքների կազմակերպման հարցերին:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play