Իրանի բասկետբոլի հավաքականը դարձավ «Asia Cup» խաղերի չեմպիոն


Իրանի բասկետբոլի հավաքականը դարձավ «Asia Cup» խաղերի չեմպիոն

  • 23-09-2012 15:32:16   | Իրան  |  Սպորտ
Արէն Դաւթեանի ոսկէ նետումով՝ Իրանի բասկետբոլի հաւաքականը դարձաւ «Asia Cup» խաղերի չեմպիոն «ԱԼԻՔ» - Երէկ՝ սեպտ. 22-ին, Ճապոնիայում ընթացող «Asia Cup» մրցաշարում Իրանի բասկետբոլի հաւաքականը մրցադաշտ դուրս եկաւ հիւրընկալ Ճապոնիայի հաւաքականի դէմ եւ 53-51 արդիւնքով առաւելութեան հասնելով՝ հռչակւեց որպէս Ասիայի չեմպիոն: Իրանահայ մարզիկներ՝ Արէն Դաւթեանը եւ Օշին Սահակեանը հէնց սկզբից խաղադաշտում էին: Խաղի առաջին քառորդում երբ Իրանի հաւաքականը 8-7 արդիւնքով յետ էր Ճապոնիայից, Օշինը գնդակը խլելով՝ այն փոխանցեց խմբի աւագ Սամադ Նիքխահ Բահրամիին՝ օգնեց, որպէսզի Իրանը հաշւում առաջ անցնի: Խաղի երկրորդ քառորդում Արէնը վնասւածք ստանալով՝ թողեց խաղադաշտը: Երրորդ քառորդում վնասւածք ստացած Արէնը կարողացաւ յետ վերադառնալ խաղադաշտ: Մինչեւ հանդիպման վերջին րոպէն՝ խաղն ընթանում էր Ճապոնիայի ունեցած առաւելութեամբ: Այդ ժամանակ Արէնը կատարեց 3-միաւորանոց յաջող նետում: Արդիւնքում՝ Իրանի հաւաքականը երկու միաւորի առաւելութեամբ յաղթեց՝ 53-51 հաշւով դառնալով մրցաշարի յաղթող: «ԱԼԻՔ» օրաթերթ
Նոյյան տապան  -   Սպորտ