Թերլեմեզյանցիներն աշնան շունչը հաղորդեցին կտավներին


Թերլեմեզյանցիներն աշնան շունչը հաղորդեցին կտավներին

  • 24-09-2012 22:12:39   | Կոտայքի մարզ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Սեպտեմբերի 21-23-ը Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շուրջ 100 ուսանողներ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում անցկացրին իրենց ուսումնական պրակտիկայի երկրորդ փուլը։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 14-16-ը, Ծաղկաձորում պրակտիկա էր անցել եւս 100 ուսանող։ Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի գեղանկարչության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Հերմինե Սիմոնյանը նշում է, որ պրակտիկան սպասված էր բոլոր ուսանողների կողմից։ ?Մենք հնարավորություն ունեցանք կատարելագործելու մեր հմտություններն ու կարողությունները։ Օգտվելով բնության կատարելությունից՝ աշնան շունչը հաղորդեցինք մեր կտավներին?,- ասում է Հերմինե Սիմոնյանը։ Գեղարվեստի պետական քոլեջի ուսանողները հույս հայտնեցին, որ նման պրակտիկաները կկրեն շարունակական բնույթ, եւ դրանց կհաջորդեն ցուցահանդեսները, ցուցահանդես-վաճառքները, որպեսզի ուսանողները կարողանան ոչ միայն ցուցադրել իրենց ստեղծագործությունները, այլեւ հոգալ իրենց կարիքները՝ կտավ, յուղաներկ եւ մասնագիտական այլ անհրաժեշտ իրեր գնելով։
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play