3-րդ երաժշտական միջազգային փառատոնի 2012 թվականի աշնանային համերգաշրջանի բացման և Եվգենի Կիսսինի Երևանյան այցի կապակցությամբ


3-րդ երաժշտական միջազգային փառատոնի 2012 թվականի աշնանային համերգաշրջանի բացման և Եվգենի Կիսսինի Երևանյան այցի կապակցությամբ

  • 26-09-2012 18:00:16   | Հայաստան  |  Մշակույթ
Աշխարհահռչակ դաշնակահար`Եվգենի Կիսսինի համերգը կկայանա սեպտեմբերի 27-ին, ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում Մեր օրերի խոշորագույն դաշնակահարներից մեկը՝ Եվգենի Կիսսինը ծնվելէ 1971 թվին Ռուսաստանում, հրեաների ընտանիքում։ 17 տարեկան հասակում նվագել է Հերբերտ Ֆոն Կարայանի եւ Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, նաեւ Վալերի Գերգիեւի եւ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Եվգենի Կիսսինը եղել է 1992 թվական?ի Գրեմմի մրցանակաբաշխության հատուկ հյուրը, ում կենդանի կատարումը ունկնդրել է շուրջ մեկ միլիարդ մարդ։ Կիսսինը ստացել է երկու Գրեմմի մրցանակ։ Նա նաեւ արժանացել է երաժշտական ասպարեզի գրեթե բոլոր մրցանակներին եւ պարգեւներին։ Երեւանում Եվգենի Կիսինը հանդես է գալու մենահամերգով, ծրագրում ներկայացնելով Հայդնի, Բեթհովենի, Շուբերտի եւ Լիստի ստեղծագործությունները։ «Երեւանյան Հեռանկարներ»? ը դասվում է Եվրապայի առաջատար փառատոների շարքին։ Արդեն 13-րդ տարին է, ինչ Փառատոնը Հայաստան է հրավիրում աշխարհի ամենահեղինակավոր մենակատարների եւ նվագախմբերի, որոնց թվում են Պլասիդո Դոմինգոն, Վալերի Գերգիեւը Մարինյան թատրոնի նվագախմբի հետ, Քշիշտոֆ Պենդերեցկին, Բորիս Բերեզովսկին, Յուրի Բաշմետը, Գիդոն Կրեմերը, Քրիստոֆ Էշենբախը, Միշա Մայսկին, Ջուլիան Ռախլինը, Դավիդ Գերինգասը, Ռոդիոն Շչեդրինը եւ Մայա Պլիսեցկայան, Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Գուլբենկյան նվագախումբը եւ այլ մեծանուն երաժիշտներ եւ բանալի անձեր։ Փառատոնը, նաեւ բացեց դռները դեպի Հայաստան լեգենդար զաջ եւ փոփ երաժիշտերի համար։ Փառատոնն անց է կացվում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո Փառատոնին աջակցում են Մշակույթի նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը <<Հեռանկարներ>> փառատոնի հիմնադիր նախագահը եւ գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր, Արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյանը Տեղեկությունների համար զանգահարել 091589455 Դավիթ Գրիգորյանին
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play