Միացյալ Թագավորության Թագուհի Եղիզաբեթ II-ի թագադրման 60 ամյակի նստարաններ Սիրահարների այգում


Միացյալ Թագավորության Թագուհի Եղիզաբեթ II-ի թագադրման 60 ամյակի նստարաններ Սիրահարների այգում

  • 26-09-2012 16:04:20   | Հայաստան  |  Մշակույթ

Երեւանում Բրիտանական դեսպանատունը եւ Պողոսյան պարտեզներ հիմնադրամը սեպտեմբերի 27-ին, ժամը 16.00-ին Սիրահարների այգում կազմակերպում են Միացյալ Թագավորության Թագուհի Եղիզաբեթ II-ի թագադրման 60 ամյակին նվիրված նստարանների բացման արարողություն: Նստարանները խորհրդանշում են Միացյալ Թագավորությունը, իսկ հարեւանությամբ տեղադրված թագուհու պատկերով արձանիկը հնարավորություն կտա այգու այցելուներին լուսանկարվել Նորին Գերազանցության հետ: Նախատեսվում է նաեւ Բրիտանական դեսպանատան աջակցությամբ՝ Պողոսյան պարտեզներ հիմնադրամի կողմից կառուցված հեծանիվների կայանատեղի բացման արարողությունը: Բացման արարողությանը ներկա կլինեն Սիրահարների այգու եւ Երեւանում Բրիտանական դեսպանատան ներկայացուցիչները: Ելույթով հանդես կգա ՄԹ դեսպան Քեթի Լիչը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play