Աուդրոնիուս Աժուբալիս. «Մարտիմեկյան դեպքերի գործերով բանտարկյալների ազատ արձակումը կնպաստի բարեփոխումների գործընթացին» <br />


Աուդրոնիուս Աժուբալիս. «Մարտիմեկյան դեպքերի գործերով բանտարկյալների ազատ արձակումը կնպաստի բարեփոխումների գործընթացին»

  • 18-03-2011 13:50:07   | Հայաստան  |  Քաղաքական
Պետք է բացառել Հայաստանում մարտիմեկյան դեպքերի կրկնությունը, իսկ հիշյալ գործերով բանտարկյալների ազատ արձակումը կնպաստի Հայաստանում բարեփոխումների գործընթացին։ Այս մասին մարտի 18-ի ասուլիսում հայտարարեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը։ Նա զգալի առաջընթաց արձանագրեց Հայաստանում դատաիրավական եւ սոցիալ-տնտեսական բարեփոխումների գործընթացում։ Միաժամանակ Աուդրոնիուս Աժուբալիսը կարեւոր համարեց, որպեսզի փոփոխություններ կատարվեն զանգվածային միջոցառումների եւ Հեռուստատեսության ու ռադիոյի մասին օրենքներում, իսկ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելիս հաշվի առնվեն այդ օրենքների փոփոխությունների առաջարկները։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play