Հաճելի է Հայաստանը տեսնել օտարերկրացիների աչքերով


Հաճելի է Հայաստանը տեսնել օտարերկրացիների աչքերով

  • 29-09-2012 17:29:54   | Հայաստան  |  Մշակույթ
Այսօր Նարեկացի արվեստի միությունում կայացավ Սլովակիայից ժամանած կամավորներ Իվանա Ստուխլիկովայի եւ Ստանիսլավա Դուռայովայի <<Հայաստանը մեր աչքերով>> ծրագրի ներկայացումը: Աղջիկները Հայաստան են ժամանել Սլովակիայից 2 ամսով` Երիտասարդական ակումբների դաշնություն (FYCA) ՀԿ-ի շնորհիվ, իսկ Հայաստանի մշակութային կյանքին ավելի լավ ծանոթանալու, ինչպես նաեւ իրենց ժամանակն արդյունավետ ձեւով կազմակերպելու նպատակով նրանք մեկ ամիս շարունակ հաճախել են նաեւ Նարեկացի արվեստի միություն: Այս ընթացքում կամավորները հասցրել են նաեւ շրջել Հայաստանով եւ տարբեր լուսանկարներ անել: ՆԱՄ-ում նրանք ցույց տվեցին հենց այդ լուսանկարները, պատմեցին իրենց` Հայաստանի մասին տպավորություններից, ներկայացրեցին նաեւ Նարեկացի արվեստի միությունն ու ԵԱԴ-ը (FYCA)` իրենց ընկալմամբ: <<Մենք քիչ ժամանակ ունեինք Հայաստանն ամբողջությամբ ճանաչելու համար, սակայն ինչքան որ հասցրեցինք ճանաչել, կարող ենք փաստել, որ Հայաստանը հրաշալի երկիր է, այստեղի մարդիկ անչափ հյուրասեր են, սա մեծ սրտով մարդկանց փոքր երկիր է, եւ մենք մեծ ափսոսանքով ենք լքում Հայաստանը>>,- ասաց Ստանիսլավան: Նրա խոսքերով Հայաստանում անցկացրած օրերն անմոռանալի են, եւ ինքը հույս ունի` նորից կգա Հայաստան: <<Խորապես շնոհակալ ենք նաեւ ԵԱԴ-ին մեր կամավորական ծրագիրն արդյունավետ իրականացնելու համար, մենք Հայաստանի մասին շատ բան իմացանք, ինչ-որ չափով նաեւ հայերեն սովորեցինք: Շնորհակալ ենք նաեւ ՆԱՄ-ին, քանի որ այստեղ մեզ սիրով ժամանակ տրամադրեցին, ընդունեցին հարազատների պես ու նոր բաներ սովորեցրին>>,-նշեց Իվանան: ԵԱԴ նախագահ Ատոմ Մխիթարյանն էլ կարեւորեց Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագիրը, որի շնորհիվ երիտասարդները եվրոպական երկրներից ու Հայաստանից կարող են մինչեւ մեկ տարի կամավորական աշխատանքներ իրականացնել եւ հարուստ փորձ ու գիտելիքներ ձեռք բելել մեկ այլ երկրում: Նա նաեւ նշեց, թե հաճելի է Հայաստանը տեսնել հենց օտարերկրացիների աչքերով` հույս հայտնելով նորից տեսնել նրանց Հայաստանում: Երիտասարդական ակումբների դաշնություն ՆԱՄ Մարիամ Մուղդուսյան
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play