Վազգեն Մանուկյան. Էդվարդ Միրզոյանի անունն իր պատվավոր տեղը կգրավի հայ երաժշտության պատմության մեջ


Վազգեն Մանուկյան. Էդվարդ Միրզոյանի անունն իր պատվավոր տեղը կգրավի հայ երաժշտության պատմության մեջ

  • 06-10-2012 13:14:48   | Հայաստան  |  Մշակույթ
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ցավակցագիրը անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ.«» «Մեծ ափսոսանքով ու ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, անվանի կոմպոզիտոր, երաժշտական, հասարակական գործիչ, մանկավարժ Էդվարդ Միրզոյանի մահվան մասին: Նա մեր իրականության այն բացառիկ երաժիշտներից էր, որի ստեղծագործությունը նոր խոսք եւ նոր շունչ մտցրեց խորհրդահայ երաժշտարվեստում` դառնալով յուրօրինակ ու առանցքային էջերից մեկը: Նա նաեւ երաժշտական մանկավարժության փայլուն ներկայացուցիչներից էր, որի ավանդը մեծ է բազմաթիվ անվանի երաժիշտների կայացման գործում: Վստահ եմ, որ Էդվարդ Միրզոյանի անունն իր պատվավոր տեղը կգրավի հայ երաժշտության պատմության մեջ: Հանրային խորհրդի եւ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Էդվարդ Միրզոյանի հարազատներին, ընկերներին, նրա արվեստի երկրպագուներին եւ նրա մահով վշտացած բոլոր քաղաքացիներին»:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play