Օսկանյանի գործը և օրենքի գերակայությունը Հայաստանում (Տեսանյութ)
10-10-2012 15:30:30 | Հայաստան | Իրավունք
ԴԵՍՊԱՆ ՀԵՖԵՐՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ.
Երեւան, Հայաստան. Երեկ պ-ն Օսկանյանին պաշտոնապես մեղադրանք ներկայացնելու հայտարարությունից հետո ինձ են դիմել ԱՄՆ դիրքորոշումը ներկայացնելու խնդրանքով:
Այս զարգացումն իմ կարծիքով վատ է Հայաստանի արդարադատության ու ժողովրդավարության տեսանկյունից:
Ինչպես նախկինում արդեն ասել եմ, այս գործը, կարծես, ներկայանում է որպես Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում:
Ավելին, անհանգստացնող է, որ այս դեպքերը տեղի են ունենում ընտրություններին նախընթաց:
Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին կատարել իրենց հանձնառությունները` համակարգված, արդարացի ու թափանցիկ կերպով օրենքի գերակայությունը ապահովելու հարցում: