Երևանում կազմակերպվում է Իսպանական մշակույթի շաբաթ


Երևանում կազմակերպվում է Իսպանական մշակույթի շաբաթ

  • 11-10-2012 17:17:20   | Հայաստան  |  Մշակույթ

Հոկտեմբերի 12-18-ը Երեւանում կազմակերպվում է Իսպանական մշակույթի շաբաթ: Բոլոր միջոցառումները տեղի կունենան Նարեկացի արվեստի միությունում (Վարդանանց 16/1): Մուտքն ազատ է ու անվճար բոլորի համար: Միջոցառումը կանցկացվի հայերեն լեզվով, քանի որ նպատակ ունի հայախոս հասարակությանը ծանոթացնել իսպանական մշակույթին հայերեն լեզվով: Ծրագրի շրջանակներում նախատեսվում են. Կիթառի երեկոներ LOS LOCOS - ֆլամենկո VENDETTA - էքսպերիմենտ, էլեկտրական կիթառով իսպանական երաժշտություն Էլենա- ֆլամենկո GOLDEN STRINGS – 13 կիթառահար մեկ հարթակից Իսպանական եւ լատինամերիկյան պարերի երեկո ֆլամենկո, պասո-դոբլե. արգենտինական տանգո ռումբա, բաչատա, սալսա, մերենգե, ռեգետոն Բանախոսություններ Արգենտինահայ ճարտարապետ Արի Հաճեան «Անտոնիո Գաուդի. Բարսելոնա՝ Սագրադա ֆամիլիա, Բալիոյի տուն, Միլայի տուն, Գուելի զբոսայգի» Արգենտինացի գրականագետ Պաոլա Գեւարա Գաբրիել Գարսիա Մարկես «Հարյուր տարվա մենություն» Բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյան «Չիլիացի գրող եւ քաղաքական գործիչ Պաբլո Ներուդա» Բանասիրական գիտությունների թեկնածու Տիգրան Միքայելյան « Իսպանալեզու գրականության թարգմանչական հմտություններ» Փիլիսոփա, սոցիոլոգ Վարդան Խաչատրյան « Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի դերը համաշխարհային պատմության մեջ» Ֆիլմեր (հայերեն ենթագրում) Փնտրում ենք հեղափոխություն ( վավերագրական. ՉԷ Գեւարայի անավարտ մնացած հեղափոխություն) Լոպե( Լոպե դե Վեգա . իսպանական դրամատուրգիայի հայր ) Գրավում (վավերագրական. Արգենտինա, գլոբալացման շուրջ բանավեճեր) Կուբան շշի մեջ ( Հավանայի փառատոններ, Havana Club-ռոմի պատմություն ) Աստվածային նեկտար (Մեքսիկա, Ագավայի բույսի նեկտար-տեկիլայի պատմություն ) Մշակութային օրեր Արգենտինական տանգոյի երգի երեկո Արգենտինահայ երգչուհի՝ Վալերիա Չերեկյան Իսպանական գրականության երեկո Բորխես, Մարկես, Լորկա, Ներուդա, Լոպե, Ունամունո Իսպանական տոներ Տոմատինա, Սան ֆերմին, ցլամարտ Իսպանական խոհանոց Մատե, գասպաչո, պաելա
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play