Թուրքիան կարևորում է ռազմաարդյունաբերական տեխնոպարկերի ստեղծումը


Թուրքիան կարևորում է ռազմաարդյունաբերական տեխնոպարկերի ստեղծումը

  • 11-10-2012 19:36:08   | Թուրքիա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Թուրքիան մտադիր է մոտակա 8-10 տարիների ընթացքում Ստամբուլի արեւելյան հատվածում ավարտել ամենամեծ ռազմական հետազոտական տեխնոպարկի շինարարությունը: Ստամբուլի տեխնոպարկը կդառնա Սիլիկոնյան հովտի անալոգային տարբերակը ռազմական արդյունաբերության ոլորտում: Այն հիմնականում մասնագիտացվելու է ռազմական եւ քաղաքացիական ավիացիայի, ինչպես նաեւ տիեզերական, ցամաքային եւ ծովային համակարգերի, էլեկտրոնիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Տեխնոպարկի գործունեությունից թուրքական պետբյուջեն կավելանա տարեկան մոտ 10 միլիարդ դոլարով: Տեխնոպարկում կաշխատի ավելի քան 30.000 մարդ: Ներկա դրությամբ Թուրքիայում գործում են 37 տեխնոպարկեր, որոնցում տեղակայված են 1200 ընկերություններ: «Մենք բազմիցս շեշտադրել ենք նմանատիպ ռազմաարդյունաբերական տեխնոպարկի անհրաժեշտությունը Հայաստանում եւ կարծում ենք` դրա ստեղծմանը պետք է ձեռնամուխ լինել օր առաջ` ցանկալի է Երեւանը շրջապատող արբանյակային նախկին տեխնոլոգիական քաղաքներից մեկում», - նշում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության /ԻՏՁՄ/ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Տեղեկացնենք, որ ներկայումս Գյումրիում ընթանում է տեխնոպարկի շինարարությունը, բացի այդ միությունն առաջարկել է ՀՀ կառավարությանը Վանաձորում եւս ստեղծել տեխնոպարկ:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play