Հարուցվել է քրեական գործ` սոցիալական ծառայության գլխավոր մասնագետի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ


Հարուցվել է քրեական գործ` սոցիալական ծառայության գլխավոր մասնագետի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ

  • 16-03-2011 22:13:22   | Հայաստան  |  Հասարակություն
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ սոցիալական ծառայության տարածքային բաժնի գլխավոր մասնագետի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ: Ըստ գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրության, նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Մ. Թումանյանը, 1999 թվականից Վանաձոր քաղաքի սոցիալական ծառայության տարածքային բաժնում որպես գլխավոր մասնագետ Մ. Թումանյանը Վանաձոր քաղաքի բնակչուհի Տ. Հովհաննիսյանի ընտանիքի անդամների բացակա լինելու հանգամանքն անտեսելու, ինչպես նաեւ նպաստառուների ցուցակում մնալու եւ նպաստ վճարելու համար 2010 թվականից մինչեւ 2011 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում Տ. Հովհաննիսյանից պահանջել եւ նույն քաղաքի թիվ 18 փոստային բաժանմունքի պետ Ա. Ավագյանի միջոցով եւ օժանդակությամբ ստացել է ընդհանուր 175 000 դրամ կաշառք:
Նոյյան տապան  -   Հասարակություն