Կարևորվել է ֆրանսերենի դասավանդման որակի բարելավումը


Կարևորվել է ֆրանսերենի դասավանդման որակի բարելավումը

  • 16-10-2012 17:54:32   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին եւ "Ալիանս Ֆրանսեզ" կազմակերպության նախագահ Ժան Ժակ Կլոդին: Նախարարը ողջունել է հյուրերին, ընդգծելով, որ "Ալիանս Ֆրանսեզը" Հայաստանի կրթական համակարգի լավագույն գործընկերներից է, հատկապես ուսուցիչների վերապատրաստման եւ ֆրանսերենի դասավանդման որակի բարելավմանը նպաստելու հարցերում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի հանրակրթա կան դպրոցներում ֆրանսերենի դասավանդման խնդիրներին: Նախարարը նշել է, որ Հայաստանի հանրակրթական դպրոցներում գնալով ավելի նկատելի է դառնում ֆրանեսերենի՝ որպես 3-րդ օտար լեզվի ուսուցման խրախուսումը: Միաժամանակ, ինչպես ընդգծել է Արմեն Աշոտյանը, բազմաթիվ դպրոցներում ֆրանսերենն ուսուցանվում է որպես հիմնական օտար լեզու, ինչը, հաշվի առնելով Հայաստանի եւ Ֆրանսիայի միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը, մեր երկրի համար ունի ինչպես քաղաքական եւ մշակութային, այնպես էլ բարոյական նշանակություն: "Ալիանս Ֆրանսեզ" կազմակերպությ ան նախագահ Ժան Ժակ Կլոդը կարեւորել է Ֆրանսիայում եւ Հայաստանում միմյանց նկատմամբ առկա ընդգծված վերաբերմունքը եւ փոխադարձ ուշադրությունը, որն էլ իր հերթին անդրադարձ կարող է ունենալ կրթական համակարգում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեության ընդլայնման, ֆրանսիական գրադարանի ձեւավորման եւ հայ-ֆրանսիական կրթական համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play