Իտալիայի Ռիմինի քաղաքում տեղի կունենա «TTG INCONTRI» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսը


Իտալիայի Ռիմինի քաղաքում տեղի կունենա «TTG INCONTRI» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսը

  • 18-10-2012 00:15:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Սույն թվականի հոկտեմբերի 18-20-ին Իտալիայի Ռիմինի քաղաքում տեղի կունենա «TTG INCONTRI» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանը կներկայացնի Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական 6 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ այս տարի ցուցահանդեսին կմասնակցեն շուրջ 130 երկրներից 2000 զբոսաշրջային ընկերություններ: Նախորդ տարի ցուցահանդեսը հյուրընկալել էր շուրջ 49 հազար այցելու: Իտալական շուկան Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի զբոսաշրջության խթանման թիրախային ուղղություններից է։ Ուշագրավ է, որ Իտալիայից Հայաստան ներգնա զբոսաշրջության ոլորտում 2008-2011թթ. ժամանակահատվածում գրանցվել է մոտ 50 տոկոս աճ: Հաշվի առնելով տարեկան կտրվածքով աճի տեմպերը, 2012թ. նախատեսվում է իտալացի զբոսաշրջիկների Հայաստան այցելության մոտ 20 տոկոս աճ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play