Երեւանում բացվելու է ֆլամենկոյի դպրոց


Երեւանում բացվելու է ֆլամենկոյի դպրոց

  • 20-10-2012 17:11:37   | Հայաստան  |  Մշակույթ
Երեւանում տեղի ունեցավ իսպանական շաբաթ: Իսպանիայի եւ այլ իսպանալեզու ազգերի կողմից նշվող իսպանականության օրվա շրջանակներում՝ հոկտեմբերի 12-ից սկսած, Նարեկացի մշակույթի կենտրոնում, անցկացվեցին մի շարք միջոցառումներ, որոնց ընթացքում հայ հանդիսատեսը ծանոթացավ իսպանական երաժշտությանը, պարերին, գրականությանը, ավանդույթներին, խոհանոցին եւ այլն։ Միջոցառումների շարքը կազմակերպել էին « Los Locos» կիթարահարների խումբը , արգենտինահայ ճարտարապետ Արի Հաճեանը, արգենտինացի գրականասեր- դասախոս Պաուլա Գեւարան , արգենտինահայ երգչուհի Վալերիա Չերեկյանը, «Կադանս» անսամբլը եւ այլոք։ «Իսպանական շաբաթն իր մեջ ներառել է Իսպանիայի եւ լատինամերիկյան երկրների մշակույթը, միջոցառումներն անցկացվել են տարբեր հետաքրքրությունների տեր մարդկանց համար, չեն ունեցել պետական աջակցություն, այլ ֆինանսավորվել է Robert Bosh հիմնադրամի կողմից, որպեա հաղթած ծրագիր»,– լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց միջոցառման կազմակերպիչ եւ կորդինատոր Մերի Զոհրաբյանը։ Los Locos խմբի անդամ Տիգրան Այվազյանն իր ուրախությունը հայտնեց, որ «փոքրիկ Երեւանի համար կազմակերպվեց այսպիսի տոն». «Իսպանիան մի երկիր է, որ ունի շատ վառ մշակույթ, որ մասին արժէ խոսել»,- ասաց նա։ Միջոցառման մեկ այլ մասնակից՝պարուհի Ելենա Պետրոսյանը, հայտնեց, որ շուտով բացելու է ֆլամենկոյի դպրոց եւ մասնագետների է հրավիրելու Իսպանիայից, այնտեղ դասավանդելու համար: Նա նաեւ ցանկանում է հայկական մշակույթը հնարավորինս լայն տարածել Իսպանիայում։ Միջոցառման շրջանակներում արգենտինացի գրականասեր Պաուլա Գեւարան ներկայացրեց իսպանացի գրող Գաբրել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» գիրքը՝ մեկնաբանելով որոշ հատվածներ եւ պատասխանելով դահլիճում գտնվող հյուրերի հարցերին։ Գեւարան կարեւորեց նման միջոցառումների անցկացումը, նշելով, որ դրանց շնորհիվ են տարբեր ազգեր ճանաչում միմյանց: Նրա գնահատմամբ, հայերը եւ արգենտինացիները նման են միմյանց իրենց վերաբերմունքով ընտանիքի նկատմամբ եւ նա շատ սիրեց, իր խոսքերով՝ «հյուրասեր եւ սիրալիր հայերին»:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play