Ազատության ձգտումը յուրաքանչյուր քաղաքացու նվիրական զգացումներից մեկն է


Ազատության ձգտումը յուրաքանչյուր քաղաքացու նվիրական զգացումներից մեկն է

  • 16-03-2011 17:06:15   | Հայաստան  |  Քաղաքական
«Ծոմ պահելու համար Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից կամ տեղը ճիշտ չի ընտրված, կամ ժամանակը: Եթե դա ծոմ է, պաս է, պետք է արվեր Էջմիածնում»: Մարտի 16-ի ասուլիսում այսպես է արտահայտվել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից նախօրեին հայյտարարվեց անժամկետ հացադուլի մասին ՀՀ ԱԺ «ՀՀԿ» խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը։ Նա հայտարարեց նաեւ, որ չի գնալու Ազատության հրապարակ եւ չի տեսակցելու Ր.Հովհաննիսյանին, քանի որ չի կիսում նրա քաղաքական սկզբունքները: Անդրադառնալով Ր. Հովհաննիսյանի բեղերը սափրելուն, Հ.Հակոբյանն ասաց.«Էդ էլ արդեն կանանց խնդիրն է, իմ խնդիրը չի»: «ՀՅԴ» խմբակցության Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ «Ժառանգության առաջնորդի» արարքն իր մեջ կամքի ուժ է պարունակում: Նա հայտնեց, որ անպայման կայցելի նրան, թեեւ, ըստ նրա, Ր.Հովհաննիսյանի այս քայլը արդյունավետ չի կարելի գնահատել: «Առավել եւս դեռեւս ինձ համար հստակ չէ` ի՞նչ է պահանջը: Բայց, անշուշտ, ազատության ձգտումը ամենօրյա եւ յուրաքանչյուր քաղաքացու նվիրական զգացումներից մեկն է: Բայց գործողությունը, տրամաբանությունը, քայլը պետք է ինչ-որ ձեւ հաշվարկվի ու քաղաքական ակցիայի տեսք ստանա»,- ասաց Ա.Մինասյանը։ Իսկ իշխանություններն, ըստ դաշնակցական պատգամավորի, այս ամենից պետք է դաս քաղեն։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play