Հայերենի և հայագիտության ինտերնետային կենտրոնը ակնկալում է պետական աջակցություն


Հայերենի և հայագիտության ինտերնետային կենտրոնը ակնկալում է պետական աջակցություն

  • 31-10-2012 19:44:51   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Հայերենի եւ հայագիտության ինտերնետային կենտրոնը լրացրել եւ հարստացրել է իր ծառայությունների թիվը` հասցնելով այն 12-ի: Կենտրոնում կատարվում են արեւելահայերեն-արեւմտահայերեն-անգլերեն լեզուների միջեւ իմաստային թարգմանություններ, հայերեն նախադասությունների քերականական վերլուծում, հայերեն տեքստերի ուղղագրական սխալների սրբագրում, հայագիտական նյութերի տրամադրում եւ նման բովանդակության այլ կայքերի կապակցում: Ծրագիրը նպաստում է օգտվողի հայոց լեզվի բառապաշարի հարստացմանը:Գործում է բազմալեզու թարգմանչական բառարան, կա ներդրված այբբենարան, հայերեն հանրագիտարան,ուսումնական պորտալ բուհերի ուսանողների համար, ագենտ ծրագիր,ինտերնետ միջավայրում աշխատող սրբագրիչ: Կենտրոնը գործում է 2009 թվականից Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության աջակցությամբ: Կենտրոնի նպատակն է նպաստել հայոց լեզվի պահպանմանը եւ նրա ուսուցման գործընթացին, հայերենով մատչելի դարձնել օտարալեզու ինֆորմացիան, օժանդակել հայերենով վարվող մասնագիտական ուսուցման գործընթացին: Հ.Հ. Սփյուռքի նախարարության Մամուլի եւ Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վաղինակ Վարդանյանն ու Հայերենի եւ հայագիտության ինտերնետային կենտրոնի հիմնադիր Էդուարդ Մանուկյանը ներկայացրեցին կենտրոնի նոր ծառայությունները: Նրանք նշեցին, որ իրենց բազմալեզու թարգմանչական բացատրական բառարանում ներառված են հայերեն՝ 85000, անգլերեն՝ 98000, արեւմտահայերեն՝ 50000, ռուսերեն՝ 35000, լատիներեն՝ 6000, գրաբար՝ 2000 բառ: Կենտրոնի հիմնադիրը նշեց, որ իրենք անհատների կողմից ֆինանսական կամ այլ տիպի օգնություն չեն ակնկալում, միակ պահանջը պետական աջակցությունն է` մասնավորապես Սփյուռքի Նախարարության, քանի որ կենտրոնի նպատակը հայապահպանության եւ հայագիտության զարգացումն է: Նրանց հետագա անելիքների մեջ է մտնում ծառայությունների քանակի ավելացումն ու որակի բարելավումը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play