Հայաստանի աշակերտները սահմանել են յուրահատուկ ռեկորդ անկախ Հայաստանի պատմության մեջ


Հայաստանի աշակերտները սահմանել են յուրահատուկ ռեկորդ անկախ Հայաստանի պատմության մեջ

  • 25-10-2012 10:58:17   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ավարտվել են 2012 թվականի դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաները, որտեղ Հայաստանի աշակերտները սահմանել են յուրահատուկ ռեկորդ անկախ Հայաստանի պատմության մեջ՝ միջազգային օլիմպիադաներում նվաճելով 16 մեդալ: 2012 թվականին "Մաթեմատիկա", "Ֆիզիկա", "Կենսաբանություն", "Քիմիա", "Ինֆորմատիկա" եւ "Աստղագիտություն" առարկաների գծով առարկայական միջազգային օլիմպիադաներին մասնակցել է 29 հայ դպրոցական` նվաճելով 16 մեդալ` 1 ոսկի, 2 արծաթ, 13 բրոնզ եւ 5 գովասանագիր: Առհասարակ, բոլոր առարկաների գծով այս տարի հայ օլիմպիականները գրավել են մրցանակային տեղեր: Ի դեպ, 2003 թվականին հայ աշակերտները նվաճել են 11, 2004 թվականին համապատասխանաբար`14, 2005–ին` 10, 2006-ին` 5, 2007-ին` 8, 2008-ին` 5, 2009-ին` 7, 2010-ին` 7 եւ 2011-ին` 6 մեդալ: Այսպիսով, 2012 թվականի գիտելիքի հայ դեսպաններն ու մերօրյա հերոսներն են` Մաթեմատիկա Մինասյան Էդգար- արծաթ, ֆիզմաթ դպրոց, Քոսյան Արտյոմ- բրոնզ, ֆիզմաթ դպրոց, Մնացականյան Գեւորգ- բրոնզ, Վանաձորի Էվրիկա Վարժարան, Ֆիզիկա Ավետիսյան Վարդան-բրոնզ, ֆիզմաթ դպրոց, Գեւորգյան Վիրաբ-բրոնզ, Քվանտ վարժարան Կենսաբանություն Ծերունյան Վարդգես- բրոնզ, ֆիզմաթ դպրոց, Քիմիա Գալոյան Ալեքսեյ-բրոնզ, Քվանտ վարճարան, Չիթչյան Դավիթ-բրոնզ, Քվանտ վարճարան, Ղահրամանյան Վահե-բրոնզ, ֆիզմաթ դպրոց, Գրիգորյան Լիլիթ-բրոնզ, Ա.Շիրակացու ճեմարան, Ինֆորմատիկա Մամիկոնյան Տիգրան-բրոնզ, ֆիզմաթ դպրոց, Հարությունյան Հրայր-բրոնզ, Գորիսի թ.4 ավագ դպրոց, Աստղագիտություն Մարտիրոսյան Գեւորգ -ոսկի, ֆիզմաթ դպրոց, Ասլանյան Արսեն- արծաթ, Երեւանի ՀՊՃՀ ավագ դպրոց, Մամբրեյան Վարդգես- բրոնզ, ֆիզմաթ դպրոց, Բաբախանովա Սիրանուշ- բրոնզ, ֆիզմաթ դպրոց:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play