Ախալքալաքում իրականացնում է «Կիրակնօրյա դպրոց» ծրագիրը


Ախալքալաքում իրականացնում է «Կիրակնօրյա դպրոց» ծրագիրը

  • 25-10-2012 13:19:27   | Վրաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ «Աբուլ» հասարակական կազմակերպությունն Ախալքալաքում Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության հովանու ներքո հոկտեմբերի 1-ից իրականացնում է «Կիրակնօրյա դպրոց» ծրագիրը։ Դպրոցը գործում է շաբաթ-կիրակի օրերին, յուրաքանչյուր դասաժամ տեւում է 40 րոպե։ Այստեղ այցելում են հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ, ովքեր արտադասարանական կրթությունը, իրենց առօրյան ինչ-որ կերպ կազմակերպելու հնարավորություն չունեն։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ ծրագրի նպատակներից է ջավախահայ երեխաներին հաղորդակից դարձնել Հայ առաքելական եկեղեցուն եւ նրա դարավոր ավանդույթներին, հզորացնել եկեղեցասեր համայնքը, ինչպես նաեւ պայքարել աղանդների դեմ։ Կիրակնօրյա դպրոցում դասավանդվում են կրոնագիտություն, եկեղեցու պատմություն, հոգեւոր երաժշտություն, տոնագիտություն եւ այլ առարկաներ։ Դասերն անցկացվում են ինտերակտիվ մեթոդներով՝ համեմված տարբեր խաղերով, որոնք պարունակում են տրամաբանությունը, հիշողությունը զարգացնող տարրեր։ Կազմակերպվում են ճանաչողական բնույթի էքսկուրսիաներ, որոնց շնորհիվ դպրոցի սաները ծանոթանում են Ջավախքի պատմամշակութային արժեքների հետ։ Պարբերաբար անցկացվում են կինոդիտումներ՝ հոգեւոր-մշակութային, ազգային եւ դաստիարակչական թեմաներով։
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play