Մեկնարկեց ԵՊԿ Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի նոր թաթերաշրջանը


Մեկնարկեց ԵՊԿ Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի նոր թաթերաշրջանը

  • 27-10-2012 16:55:48   | Հայաստան  |  Մշակույթ

Հոկտեմբերի 26-ին բացվեց ԵՊԿ Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի նոր թաթերաշրջան, Ջովանի Բատիստա Պերգոլեզիի - "Սպասուհին՝տիրուհի" /օպերա-բուֆֆ/ օպերային ներկայացումով: Այս օպերային ներկայացում շատ հազվադեպ են բեմադրում ինչպես մեր այնպես էլ աշխարհի տարբեր օպերային բեմերում եւ ստուդիաներում: Որպես ինքնուրույն կամերային երաժշտական թատրոն ԵՊԿ օպերային ստուդիան արդեն երեք տասնամյակից ավելի է, ինչ երաժշտասեր հանրության մշտական ուշադրությունն է վայելում։ 1995-ին մինչ օրս նրա գեղարվեստական ղեկը վստահությամբ են վարում գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հովհաննես Միրզոյանը եւ գլխավոր ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Օպերային ներկայացման բովանդակությունը հետեւյալում է` Հնարամիտ սպասուհի Սերպինան, տարբեր մեքենայություններ գործի դնելով, ստիպում է Ուբերտոյին՝ ազնվական տանմիամիտ տիրոջը, ամուսնանալ իր հետ։ Եվ ... սպասուհին դառնում է տիրուհի։ Վերջինիս խորամանկ ձեռնարկները իրականանում են Ուբերտոյի երիտասարդ ծառա Վեսպոնեի միջոցով, որին Սերպինան խոստանում է իր սիրալիր վերաբերմունքն ու ջերմությունը՝ ինչպես տան երկրորդ տիրոջ.... Գլխավոր դերերում հանդես եկան` “Ուբերտո” Աբգար Սարգսյան, “Սերպինա” Նվարդ Հովակիմյան եւ “Վեսպոնե” Արսեն Ղազարյան:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play