Լույս է տեսել Հայկական աստղագիտական ընկերության հերթական էլեկտրոնային տեղեկագիրը
28-10-2012 18:38:12 | Արագածոտնի մարզ | Նոր գրքեր
Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հերթական (թիվ 58) էլեկտրոնային տեղեկագիրը (ArAS Newsletter), որը ներկայացնում է հայկական եւ միջազգային աստղագիտական նորությունները եւ տարեկան 8 անգամ տարածվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին եւ մի շարք աստղագիտական կազմակերպությունների: Վերջին համարի բովանդակությունը.
1. Երիտասարդ աստղագետների 4-րդ բյուրականյան միջազգային ամառային դպրոցը
2. Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված պատմա-աստղագիտական գիտաժողովը եւ ՀԱԸ XI տարեկան համաժողովը
3. Վիկտոր Համբարձումյանի անվան 2012թ. միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը
4. Հայկական ազգային գիտա-կրթական հիմնադրամի 12-ամյակի ֆորումը
5. ԱՊՀ երկրների աստղագիտական օլիմպիադան Երեւանում
6. Բյուրականի աստղադիտարանի լուսանկարների գրքույկի հրատարակումը
7. 2013թ. աստղագիտական օրացույցների թողարկումը
8. Տարեդարձներ (Վախթանգ Թամազյան – 60, Մանուշակ Պետրոսյան – 60)
ՀԱԸ տեղեկագրերն առցանց կարելի է կարդալ հետեւյալ կայք-էջում.
http://www.aras.am/ArasNews/arasnews.html