Խնայողությունների միջազգային օրվա առթիվ ՎՏԲ-Հայաստան Բանկը ավանդատուների համար պատրաստել է հատուկ առաջարկ
31-10-2012 10:14:39 | Հայաստան | Տնտեսություն
Խնայողությունների միջազգային օրվա առթիվ ՎՏԲ-Հայաստան Բանկը ավանդատուների համար պատրաստել է հատուկ առաջարկ: Տարվա մեջ միայն մեկ օր, հոկտեմբերի 31-ին հաճախորդները կարող են ձեւակերպել «Խնայողությունների օր» ավանդ ՀՀ դրամով 14.5% տոկոսադրույքով, 91-ից 730 օր ժամկետով: Այս բացառիկ ավանդային ակցիայի մասնակից դանալ եւ շահավետ ավանդ ձեւակերպել կարող է յուրաքանչյուր ցանկացող: Հոկտեմբերի 31-ին ՎՏԲ-Հայաստան բանկում ավանդ ներդնող բոլոր ավանդատուներին սպասվում են հաճելի անակնկալներ`
• 1 000 000 ՀՀ դրամ եւ ավել գումար ներդնելիս նվեր քարտ Visa Gold;
• Յուրաքանչյուր ավանդատուին նվեր` Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի ներկայացման տոմս
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսեւ,- «Հոկտեմբերի 31-ը Խնայողությունների միջազգայի օրն է: Տվյալ տոնի նպատակն է գումարը կուտակելու եւ խնայելու կարողությունը` դա ցանկացած մարդու ֆինանսական հաջողության հիմքն է: Խնայողությունների եւ անկանխիկ վճարումների մշակույթի զարգացումը հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի ռազմավարության անբաժանելի մասը: Մենք պարբերաբար անց ենք կացնում ակցիաներ ուղղված բանկային մշակույթի բարձրացմանը եւ խնայողությունների մշակույթի զարգացմանը, որոնցում մասնակցում են ցանկացած տարիքի եւ միջոցների տեր մարդիկ»:
Ակցիայի մասին լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ` զանգահարելով Բանկի միասնական տեղեկատվական ծառայության 87 87 հեռախոսահամարով, այցելելով Բանկի մոտակա մասնաճյուղ կամ Բանկի հետեւյալ հղումը http://www.vtb.am/retail/akcii/saving/index.php.
Տեղեկություն` Խնայողությունների միջազգայի օրը առաջին անգամ նշվել է 1924 թվականին հոկտեմբերի 31-ին, Միջազգային մասնագիտացված կոնգրեսի շրջանակներում` կազմակերպված Միլանում խնայողական բանկային ինստիտուտների կողմից: Մեր օրերում Խնայողությունների միջազգայի օրը նշվում է ամբողջ աշխարհում, դառնալով բարի ավնադույթ: Տոնը նշվում է եվրոպական 29 պետությունում:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ, ներկայումս իր խոշորությամբ երկրորդը Ռուսաստանում, հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով ներառված է ՀՀ խոշորագույն բանկերի առաջին եռյակում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը` 69 մասնաճյուղ ողջ ՀՀ տարածքում: