Եգիպտոսում ձերբակալվել է կրոնական ընդհարումների պատճառ դարձած քրիստոնյա կինը<br /> <br />


Եգիպտոսում ձերբակալվել է կրոնական ընդհարումների պատճառ դարձած քրիստոնյա կինը

  • 14-05-2011 06:15:48   | Եգիպտոս  |  Միջազգային
Եգիպտոսի ռազմական դատախազությունը 15 օրով ձերբակալել Կահիրեում կրոնական ընդհարումների պատճառ դարձած 25-ամյա քրիստոնյա կնոջը` Աբեր Համազա Թալաաթին, մի շարք մեղադրանքների հիման վրա: Այս ամսին տեղեկացնում է rian.ru: Կինը, մասնավորապես, մեղադրվել է կեղծ մուսուլմանություն ընդունելու եւ երկամուսնության համար: Նա, ամուսնացած լինելով քրիստոնյայի հետ, 2010-ի նոյեմբերին կեղծ ընդունել է իսլամ եւ ոչ պաշտոնապես ամուսնացել 31-ամյա մահմեդականի հետ: Քրիստոնյա ամուսինը բարեկամերին հայտնել է կնոջ փախուստի մասին: Հետո աղջիկը վերադարձել իր ծնողների մոտ` հայտնի չէ իր կամքով, թե ստիպողաբար: Իսկ նրա մուսուլման ամուսինը իսլամի մի քանի ներկայացուցիչների հետ հարձակվել է Կահիրեյում գտնվող քրիստոնեկան Մարի-Մինա տաճարի վրա, որտեղ գտնվել է կինը, եւ պահանջել բաց թողնել նրան` պնդելով, որ կնոջը այդտեղ պահում են բռնի ուժով: Մայիսի 7-ին տեղի ունեցած այդ կրոնական ընդհարումների արդյունքում զոհվել է 15 մարդ, 240-ը վիրավորվել, իսկ 200-ը, այդ թվում` Աբեր Համազա Թալաաթիի մուսուլման ամուսինը, ձերբակալվել են:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play