Տիգրան Փաստանջյանին կալանքի տակ պահելու վերաբերյալ դատարանի որոշումն ուժի մեջ մնաց


Տիգրան Փաստանջյանին կալանքի տակ պահելու վերաբերյալ դատարանի որոշումն ուժի մեջ մնաց

  • 15-03-2011 19:20:36   | Հայաստան  |  Հասարակություն
Մարտի 15-ին ՀՀ Վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ Տիգրան Փաստանջյանին երկու ամսով կալանքի տակ պահելու վերաբերյալ Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի փետրվարի 25-ի որոշման դեմ պաշտպան Հայկ Ալումյանի բողոքարկման դատական նիստը: Նիստի ընթացքում դատարանի դիմաց հավաքվել էին Տ.Փոստանջյանի հարազատները, բազմաթիվ քաղաքացիներ, «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ` պաստառներով, դրոշներով եւ վանկարկումներով իրենց աջակցությունն հայտնելու Տ.Փոստանջյանին եւ դատարանից ակնկալելով արդար դատաքննություն: Շուրջ երկու ժամ տեւած դատական դռնփակ նիստը` հաշվի չառնելով պաշտպանական կողմի որեւէ փաստարկ, որոշում կայացրեց ուժի մեջ թողնել Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։
Նոյյան տապան  -   Հասարակություն