Տեղի է ունեցել Մատենադարանի խորհրդի արտահերթ ժողովը


Տեղի է ունեցել Մատենադարանի խորհրդի արտահերթ ժողովը

  • 05-11-2012 12:16:05   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել "Մատենադարան" Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ" պետական ոչ առեւտրային կազմակերպության խորհրդի արտահերթ հաշվետու-ընտրական ժողով : Օրակարգում եղել են "Մատենադարան" Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ" պետական ոչ առեւտրային կազմակերպության կառավարման խորհրդի նախագահի եւ տնօրենի ընտրության հարցերը: Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ է վերընտրվել ակադեմիկոս Սեն Արեւշատյանը, իսկ տնօրեն՝ բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանը: Խորհրդի նիստին մասնակցել են ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play