Վերակառուցվում է դիտահորը՝ Դ.Անհաղթի և Կ.Ուլնեցու փողոցների հատման վայրում


Վերակառուցվում է դիտահորը՝ Դ.Անհաղթի և Կ.Ուլնեցու փողոցների հատման վայրում

  • 09-11-2012 14:00:20   | Հայաստան  |  Տնտեսություն

Զեյթունում, Դ.Անհաղթի եւ Կ.Ուլնեցու փողոցների հատման վայրում, նոյեմբերի 9-ին իրականացվող աշխատանքների արդյունքում ժամը 10.00-20.00 դադարեցվել է Դ.Անհաղթի փողոցի 6/1, 6/5, 6/7, 6/8, 6/10, 8, 10, 23/1 շենքերի, Կ.Ուլնեցու փողոցի 40-62 առանձնատների, Դ.Կանայանի անվան ակադեմիայի, Գունավոր տպագրության տպարանի, ?Kerama Marazzi? խանութի ու պահեստի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Ինչպես պարզաբանեց “Երեւան Ջուր” ՓԲԸ “Արեւմուտք” շահագործման տնօրինության “Զեյթուն” տեղամասի գլխավոր ճարտարագետ Գրիգոր Գեւորգյանը, նշված վայրում տարիներ առաջ կառուցված երկու դիտահորերը գտնվում էին վթարային վիճակում: Դրան գումարած, դիտահորերով ձգվող “Կաթնաղբյուր-Երեւան” թիվ 3 ջրատարի վրա առկա էր վթար, որը ջրի զգալի կորստի պատճառ էր հանդիսանում: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ընկերությունը որոշել է վերակառուցել դիտահորերը, ստեղծելով մեկ խոշոր ջրաբաշխիչ հանգույց, վերացնել ջրատարի վթարը, իսկ հնամաշ փականները փոխարինել մեկ հատ 200մմ տրամագծով եւ երեք՝ 50մմ տրամագծով փականներով: Ըստ Գրիգոր Գեւորգյանի՝ տարվող աշխատանների արդյունքում թե ջրի կորուստը կվերանա եւ թե կբարձրանա նշված տարածքների ջրամատակարարման հուսալիությունը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play