Վաշինգտոնում տեղի ունեցավ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգը


Վաշինգտոնում տեղի ունեցավ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգը

  • 15-03-2011 14:37:03   | ԱՄՆ  |  Մշակույթ
Մարտի 11-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունը “Embassy Series” հայտնի կազմակերպության հետ համատեղ Վաշինգտոնի դիվանագիտական շրջանակների երաժշտասերների համար կազմակերպել է հայաստանցի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգը: Պագանինիի, Բրամսի, Ռախմանինովի, Ադամ Խուդոյանի եւ Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունների կատարումը մեծապես տպավորեց օտարերկրյա ունկընդրին: 100-ից ավելի հյուրերը բարձր գնահատեցին հայ կոմպոզիտորների եւ հայ կատարողի արվեստը ճանաչելու այս եզակի ընձեռնված հնարավորությունը: Նարեկ Հախնազարյանը միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր է, ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում` Լոս-Անջելեսում, Բոստոնում, Նյու-Յորքում, Ֆլորիդայում, ինչպես նաեւ Տոկիոյում, Լոնդոնում, Փարիզում, Վիեննայում, Մոսկվայում, Երեւանում եւ աշխարհի այլ մայրաքաղաներում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play