Վնասվել է գազատար խողովակ.Տուժածներ չկան


Վնասվել է գազատար խողովակ.Տուժածներ չկան

  • 15-11-2012 12:15:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 14-ին, ժամը 20.00-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Զ. Եսայան 116/3 տան մոտ տեղի է ունեցել գազի արտահոսք՝ բռնկումով: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ արձագանքման խումբը: Տեղում պարզվել է, որ էլեկտրական սյան վրա առաջացած էլեկտրական լարերի կարճ միացումից վնասվել է գազատար խողովակը, տեղի է ունեցել արտահոսք եւ բռնկում: Հրդեհը մարվել է ժամը 20.53-ին: Դեպքի վայր ժամանած գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են արտահոսքը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play