ՙՙՈսկե ծիրան՚-ն անիվների վրա. այժ Մինսկում եւ Եղեգնաձորում


ՙՙՈսկե ծիրան՚-ն անիվների վրա. այժ Մինսկում եւ Եղեգնաձորում

  • 15-11-2012 17:28:06   | Հայաստան  |  Մշակույթ
?Ոսկե ծիրան?-ն անիվների վրա. ֆիլմեր առանց սահմանների ծրագրով` ?Ոսկե ծիրան?? կինոփառատոնը նոյեմբերի 2-ից 9-ը հյուրընկալվել էր Մինսկի 19-րդ ?Լիստոպադ? միջազգային կինոփառատոնին: Փառատոնի շրջանակներում ցուցադրվեցին Միկա Վաթինյանի, պրոդյուսեր, սցենարի հեղինակ, գլխավոր դերակատար Արմինե Անդայի ?Ժաննան եւ ձայները? եւ ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի, պրոդյուսեր, դերակատար Միքայել Պողոսյանի ?Եթե բոլորը? ֆիլմերը: ?Լիստոպադ?-ի շրջանակներում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Ոսկե ծիրանի տնօրեն Հարություն Խաչատրյանը եւ գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը ներկայացրեցին Ոսկե ծիրան երեւանյան միջազգային կինոփառատոնը: ?Ոսկե ծիրան?-ն անիվների վրա ծրագիրը նոյեմբերի 16-ին իր մեկնարկը կսկսի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում եւ կշարունակվի մինչեւ նոյեմբերի 18-ը: Փառատոնի բացումը տեղի կունենա Եղեգնաձորի մշակույթի տանը ժամը 18:0-ին` ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի, պրոդյուսեր, դերակատար Միքայել Պողոսյանի ?Եթե բոլորը? ֆիլմով: Հաջորդ օրերին կցուցադրվեն Սյուզան Խարտալյանի ?Տատիկին դաջվածքները?, Արթուր Խուդոյանի ?Ինձ աշուղ են ասում?, Կասիանա Տեր-Հարությունյանի, Սեզար եւ Գարի Կանանյանների ?Հայկական ռապսոդիա? վավերագրական ֆիլմերը, ինչպես նաեւ ?Ոսկե ծիրան? 9-րդ Երեւանի միջազգային կինոփառատոնի Լիամետրաժ ֆիլմերի մրցութային անվանակարգում առաջին մրցանակի արժանացած` Ս. Լոզնիցայի ?Մշուշում? ֆիլմը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play