Հաշմանդամ երեխաները՝ Ծաղկաձորում


Հաշմանդամ երեխաները՝ Ծաղկաձորում

  • 16-11-2012 10:45:58   | Կոտայքի մարզ  |  Բարեգործություն

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նոյեմբերի 14-16-ը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կազմակերպել է «Փրկություն» հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների կենտրոնի մտավոր արատ ունեցող 45 շահառուների հանգիստը։ Հաշմանդամ երեխաները Ծաղկաձորում այցելել են Կեչառիս վանական համալիր, Օրբելի եղբայրների թանգարան։ Նրանց ուղեկցում է կենտրոնի աշխատակազմը՝ մանկավարժներ, դայակներ։ «Փրկություն» կենտրոնի ղեկավար Արփինե Աբրահամյանը նշեց, որ իրենց շահառու մտավոր արատ ունեցող պատանիներն ու երիտասարդները հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքներից են, եւ երբեք հանգստի նման հնարավորություն չեն ունեցել։ ?Սա նրանց համար մի նոր աշխարհ է, որի հուշերով մեր երեխաները շատ երկար կապրեն?,- ասում է Արփինե Արբահամյանը։
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play