Շրջադարձային իրադարձություն Հայաստանի համար


Շրջադարձային իրադարձություն Հայաստանի համար

  • 16-11-2012 16:52:37   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
16-ը նոյեմբերի, 2012 թ., Երեւան, Հայաստան: ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, ուրախ է տեղեկացնել, որ ընկերության ցանցում L-Root սերվերի գործարկում իրականացնելուց հետո, ՎիվաՍել-ՄՏՍ-ի` տվյալների փոխանցման ծառայություններից օգտվող բաժանորդները դոմեն անվանումների տիրույթում որոնման արդյունավետության զգալի առավելություն են ձեռք բերել: DNS-ը`դոմենային անվանումների համակարգը, համացանցի համար յուրօրինակ «հեռախոսագիրք»-է: Հայկական ինտերնետ թրաֆիկի փախանակման Արմիքս (ARMIX) կազմակերպությանն անդամակցելու շնորհիվ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձեռք է բերել այս համակարգից օգտվելու հնարավորություն: Հայաստանը տարածաշրջանի սակավաթիվ այն երկրների շարքում է, որոնց հասանելի է այս կարեւոր ծառայության տեղական «պատճեն»-ը: Ինտերնետային L-Root սերվերները պարունակում են վերին մակարդակի դոմենային անուններ, ինչպիսիք են` «.com», «.org», «.net», եւ «.info»: Ինտերնետ ներքին տիրույթային սերվերի առկայությունը ինտերնետից օգտվողներին ընձեռում է մի քանի առավելություն: Մասնավորապես`այն հնարավորություն է տալիս մոտ տասն անգամ արագացնել DNS հարցումներին արձագանքումը` բարձրացնելով ծառայության արագությունն ու կայունությունը թե′ լոկալ հատվածում, եւ թե′ ամբողջ երկրի տարածքում: Համացանցից օգտվողներին ընձեռված հիմնական առավելությունն այն է, որ դոմենային անվանումների որոնումը կարող է շարունակվել անգամ այն դեպքում, երբ միջազգային միացումն ընդհատվում է: «Սա կարեւոր եւ շրջադարձային իրադարձություն է եւ՛ ՎիվաՍել-ՄՏՍ-ի, եւ՛, առհասարակ, Հայաստանի համար` ինտերնետ համացանցային ծառայությունների մատուցման որակի բարձրացման առումով: Այս սերվերի շահագործումը համահունչ է Հայաստանում գիտելիքահեն տնտեսության ստեղծմանը նպաստելու` ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռազմավարությանը», - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Լոկալ DNS տիրույթային սերվերի ստեղծումը ինտերնետի կիրառումը խթանելու եւ Հայաստանում տեխնոլոգիաների սեկտորի զարգացմանն աջակցելու մեր ծրագրի մի մասն է»,-ավելացրել է Ռալֆ Յիրիկյանը: Ներկայումս, աշխարհում կա 13 խմբի դասակարգված` մոտավորապես 240 տիրույթային սերվերի «պատճեն»: Դրանք շահագործվում են տարբեր ընկերությունների կողմից, ինչպիսիք են` Նշանակված անվանումների եւ համարների ինտերնետ կորպորացիան (ICANN), «Վերիսայն»-ի (Verisign), եւ մի շարք այլ կազմակերպություններ:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play