Աշխարհի ամենաշատ ոտք ունեցող կենդանին վերակենդանացել է


Աշխարհի ամենաշատ ոտք ունեցող կենդանին վերակենդանացել է

  • 18-11-2012 20:05:05   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ռեկորդային՝ 750 ոտք ունեցող Illacme plenipes տեսակի բազմոտնուկին, որը 1928 թվականից համարվում է վերացած, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում կրկին հայտնաբերել է Արիզոնայի համալսարանի կենդանաբան Պոլ Մարեկը (Paul Marek)։ Ինչպես տեղեկացնում է vesti.ru-ն, 2005թ.-ին կրկին հայտնաբերված բազմոտուկի երկարությունը ընդամենը 3,2 սմ է, Պ. Մարեկը եւ իր գործընկերները հրապարակել են այդ տեսակի մանրամասն նկարագրությունը ZooKeys ամսագրում, որտեղ բացահայտել են այդ կենդանիների յուրահատուկ ֆիզիոլոգիական առանձնահատկությունները: Պարզվում է, որ այս կենդանատեսակների արուների մոտ վերջույթների քանակը հասնում է 562-ի ի տարբերություն իգկան սեռի, որոնց մոտ այն ռեկորդային 750 է: Մյուս առանձնահատկությունն այն է, որ բազմոտնուկի մարմինը պատված է մազիկներով, եւ գիտնականները չունեն միանշանակ պատասխան, թե ինչու է նրանց պետք այն: Տեսակետներից մեկի համաձայն, դա օգնում են նրանց կառչել քարերից, մյուսի համաձայն՝ այդպիսով նրանք ոչ գրավիչ են դարձնում գիշատիչների համար: Ինչպես գրում է vesti.ru-ն՝ վկայակոչելով Պ. Մարեկին, այս տեսակը հանդիսանում է իր ընտանիքի միակ ներկայացուցիչը արեւմտյան կիսագնդում: Ինչպես ցույց է տվել գենետիկական հետազոտությունը, նրա ամենամոտ ազգականը՝ Nematozonium filum-ը, ապրում է Հարավային Աֆրիկայում: Հենց դրանով է կենդանաբանը բացատրում տեսակի հնագույն լինելը: Գիտնականները կարեւորում են Illacme plenipes տեսակի ներկայացուցիչների նոր որոնումները, քանի որ վախենում են անվերականգնելի վնաս հասցնել առանց այդ էլ քիչ թվաքանակով կենդանական պոպուլացիային:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play