ԲՀԿ.Հայ ազգը և մշակույթը մեծ կորուստ կրեց


ԲՀԿ.Հայ ազգը և մշակույթը մեծ կորուստ կրեց

  • 21-11-2012 15:02:10   | Հայաստան  |  Մշակույթ

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը իր խորին ցավակցությունն է հայտնում ժողովրդական արտիստուհի, հայ մեծանում երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի հարազատներին, բարեկամներին, ընկերներին և ամբողջ հայ ազգին:
Տիկին Ֆլորայի ավանդը հայ երգի տարածման, հայ ազգի ճանաչման և հայի անունը ամբողջ աշխարհում բարձր պահելու գործում անգնահատելի է:
Հայ ազգը և մշակույթը մեծ կորուստ կրեց: Ֆլորա Մարտիրոսյանի ձայնը ընդմիշտ կմնա մեր սրտերում:
 
ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play