«Մանկական Եվրատեսիլ 2012» համաեվրոպական երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի «Կոմպաս Բենդ» պատանեկան խումբը


«Մանկական Եվրատեսիլ 2012» համաեվրոպական երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի «Կոմպաս Բենդ» պատանեկան խումբը

  • 26-11-2012 17:00:42   | Հայաստան  |  Մշակույթ

 

Այս տարի դեկտեմբերի 1-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2012» համաեվրոպական երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի «Կոմպաս Բենդ» պատանեկան խումբը: 
Հաշվի առնելով հանգամանքը, որ համաեվրոպական մրցույթի հաղթողը որոշվում է եվրոպացի հեռուստադիտողների քվեարկությունների արդյունքում, չափազանց կարևոր է սփյուռքի մեր հայրենակիցների ակտիվությունն ու աջակցությունը:
 «Կոմպաս Բենդի» ճանաչելիությունը  ապահովելու համար ՀՀ սփյուռքի նախարարությունը տարբեր երկրների հայ համայնքների հետ կապ է հաստատում տեսաժողովների միջոցով:
Հերթական անգամ հեռաակոնֆերանս  ձևաչափով կապ հաստատվեց  Բելգիայի, Շվեդիայի, Սանկտ Պետերբուրգի հայ համայնքների ներկայացուցիչների հետ: Բելգիայից պատանի երաժիշտներին ողջունեցին «Նուարդ» մշակութային բարեգործական միության ներկայացուցիչները՝ նշելով, որ  իրենց կողմից հավանության է արժանացել այս տարվա երգը և ջանք չեն խնայելու, որպեսզի ավանդույթի համաձայն, Բելգիան Հայաստանին շատ միավորներ տվող երկրների ցանկում առաջատարը լինի:
Շվեդիայի հայկական միությունների համակադրող կենտրոնի ներկայացուցիչները մեծ ոգևորությամբ ողջունեցին երեխաներին՝ համոզմունք հայտնելով, որ հայկական խումբը հաղթելու է:
Սանկտ Պետերբուրգի «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության հերթական ժողովի մասնակիցները հայ փոքրիկ երգիչներին ոգևորեցին հայրենասիրական երգերով: 
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սփյուռքահայ երիտասարդներին հորդորեց հայ փոքրիկների երգը տարածել իրենց ընկերների ու հասակակիցների շրջանում, ակտիվություն ցուցաբերել համացանցում և քվեարկել Հայաստանի հերթական հաղթանակի օգտին: Նախարարը, դիմելով «Կոմպաս Բենդի» փոքրիկ երաժիշտներին, ասաց. «Ծանր պարտականություն եք վերցրել ձեր ուսերին՝ ներկայացնել Հայաստանը, հայությանը, բայց ես գիտեմ, որ ձեր ուսերը փխրուն չեն: Աշխարհի 10 միլիոն հայությունը ձեր կողքին է: Հիշեք, որ նրանց համար եք երգելու: Ես վստահ եմ, որ դուք հաջողություն կունենաք»:
Նախարարը աջակցության ու մեծ ոգևորության համար շնորհակալություն հայտնեց տեսակոնֆերանսի մասնակիցներին, իսկ փոքրիկ երաժիշտներին  հաջողություն և հաղթանակ մաղթեց:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play