ԱԺ աշխատանքային խորհրդակցություն` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ


ԱԺ աշխատանքային խորհրդակցություն` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ

  • 30-11-2012 18:39:22   | Հայաստան  |  Բարեգործություն

 

Նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: 
Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ դեկտեմբերի 3-6-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 12 հարց եւ 2 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 83 հարց, այդ թվում` 23 միջազգային պայմանագիր: 
Դեկտեմբերի 3-ին տեղի կունենան ԱԺ մի շարք մշտական հանձնաժողովների նիստեր, որոնցում քննարկված նախագծերը նույնպես կարող են ներառվել օրակարգերում: 
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հինգերորդ գումարման ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ դեկտեմբերի 3-6-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն ԱԺ դեկտեմբերի 3-ի նիստում: 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play