Հայ-կանադական կազմակերպության նախաձեռնությամբ կայացավ Թբիլիսիի «Ջեյրան» հայկական պարախմբի առաջին մենահամերգը


Հայ-կանադական կազմակերպության նախաձեռնությամբ կայացավ Թբիլիսիի «Ջեյրան» հայկական պարախմբի առաջին մենահամերգը

  • 03-12-2012 17:22:09   | Վրաստան  |  Մշակույթ

 

Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության դահլիճում «Հայ Արտ պրոդակշն» հայ-կանադական կազմակերպության նախաձեռնությամբ կայացավ Թբիլիսիի «Ջեյրան» հայկական պարախմբի առաջին մենահամերգը, որին ներկա էր ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը:
Հանդես գալով բացման խոսքով` նախարարի տեղակալը նշեց, որ պարախումբը մշտապես գտնվել է գերատեսչության ուշադրության կենտրոնում. հաջողությամբ մասնակցել է 2012թ. «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում անցկացված պարարվեստի օրերին, պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրով և «Կոմիտաս» մեդալով: 
Հյուրերին իրենց կատարումներով ողջունեցին Երևանի «Գոլդ սթար», «Վանք» և «Գիսանե»  պարային համույթները:
Միջոցառման ավարտին «Ջեյրան» պարային համույթը պարգևատրվեց Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության պատվոգրով` Սփյուռքում հայ պարարվեստի զարգացման և տարածման գործում ունեցած զգալի ավանդի համար: 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play