«Թանգարանային գիշերվա» կապակցությամբ Հայաստանի թանգարանները հանդես են եկել յուրօրինակ նախաձեռնություններով


«Թանգարանային գիշերվա» կապակցությամբ Հայաստանի թանգարանները հանդես են եկել յուրօրինակ նախաձեռնություններով

  • 13-05-2011 20:12:17   | Հայաստան  |  Մշակույթ
Մայիսի 14-ին Հայաստանը 7-րդ անգամ կմիանա եվրոպական ավելի քան 40 երկրներում Թանգարանների միջազգային օրվան նվիրված ամենամյա միջոցառմանը` ,Թանգարանային գիշերվանե: Այս կապակցությամբ Հայաստանի բոլոր թանգարանները վաղը հանդես են գալիս յուրօրինակ նախաձեռնություններով: Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, ըստ Tert.am-ի, կբացվի ,Մ.Սարյանի ձեռագրերի աշխարհումե ցուցադրությունը, ապա կամերային երաժշտության համերգ դաշնակահար Հայկ Մելիքյանի եւ թավջութակահար Լեւոն Առաքելյանի կատարմամբ, վոկալ երաժշտության համերգ Երեւանի պետական Կոնսերվատորիայի սաների կատարմամբ, Սարյանին նվիրված 2010թ. նկարահանված վավերագրական ֆիլմի ցուցադրություն: Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում կներկայացվեն դեմիրճյանական խոհեր` բացիկների տեսքով ապա ,Պույպույ մուկիկըե տիկնիկային ներկայացում: Երեւանի պատմության թանգարանում ,Մեր հիշողությունների վալսե ծրագրի շրջանակում պատեֆոնի նվագակցությամբ թանգարանի սրահում կցուցադրվի երեւանյան ֆիլմաշար: Հայաստանի ազգային պատկերասրահում այցելուները հնարավորություն կունենան դիտել պատկերասրահի մշտական ու ժամանակավոր ցուցադրությանները: Երեւանի մնջախաղի պետական թատրոնը հանդես կգա ներկայացումներով, կցուցադրվեն հայկական մուլտֆիլմեր: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում վալսի ուսուցում կանցկացվի ,Բարեկամությունե պարի պետական համույթի պարուսույցների մասնակցությամբ, ելույթ կունենա նաեւ ,Սպեղանիե երգչախումբը: Ռուսական արվեստի թանգարանը կներկայացնի նոր ստեղծագործություններ թանգարանի ֆոնդից: ,Գաֆէսճեանե արվետի կենտրոնում կբացվի Ֆիլիպ Հակոբյանի ցուցադրությունը, իսկ ժ. 20:00-ին այցելուները Հատուկ միջոցառումների սրահում կունկնդրեն կամերային համերգ: Թանգարանները բաց կլինեն ժ. 18:00-24:00-ն:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play