«Մանանա» մանկապատանեկան կրթամշակութային կենտրոնի սաները «Նարեկացի» արվեստի միությունում


«Մանանա» մանկապատանեկան կրթամշակութային կենտրոնի սաները «Նարեկացի» արվեստի միությունում

  • 05-12-2012 22:56:09   | Հայաստան  |  Մշակույթ

 « Նարեկացի»  արվեստի միությունում  այս անգամ  «Մանանա»  մանկապատանեկան, կրթամշակութային կենտրոնի սաներն էին:

 «Շարժվելով առաջ…»  խորագրի ներքո,  ֆոտոժուռնալիստիկայի ստուդիայի  11-19 տարեկան  պատանի լուսանկարիչները,  մոտավորապես  չորս տասնյակ  լուսանկարչական աշխատանքներ էին ներկայացրել: Լուսանկարներն արված էին ոչ միայն  Ժամանակակից թվային ֆոտոխցիկներով, այլ  նաև  հին ժապավենային  խցիկներով:  Սև ու սպիտակ  լուսանկարները երեխաներն իրենց ուժերով,   ստուդիայի լաբորոտորիայում   երևակել և  տպագրել էին, թերևս  փորձելով տեսնել և  զգալ հին տեխնիկայի հմայքը: Ցուցահանդեսի  բացմանը  ներկայացվեց   նաև անիմացիոն ստուդիայի աշխատանքները. ցուցադրվեց  ֆիլմեր, որոնք արված էին   ամենատարբեր տեխնիկական միջոցներով.  ավազով, կտրտած պատկերներով, փեքսիլացիոն տեխնոլոգիայով:
 
- Չկանգնենք տեղում և չմտածենք միայն  այս  պահի մասին, անընդհատ շարժվենք առաջ… , - սա թերևս կենտրոնի նախագահ Ռուզան Բաղդասարյանի  նաև «Մանանայի» հավատամքն է:
 Տեր Կյուրեղ քահան Տալյանի  աղոթքով  և օրհնությամբ բացվեց  ցուցահանդեսը:
 
 - Տպավորություններս փայլուն են, այս ամենը միայն լավատեսություն է ներշնչում այս մռայլ ու խավար ժամանակներում, -  ասաց   Տեր Կյուրեղը:
 
«Մանանա» մանկապատանեկան կրթամշակութային կենտրոնը գործում է 1995 թվ.-ից, այն   զբաղվում է երեխաների ստեղծագործական ունակությունների զարգացմամբ և մեդիակրթությամբ: Կենտրոնն ունի չորս ստուդիա.  ստեղծագործական արվեստանոց, ուր զարգանում է երեխաների գրական ունակություններն ու ստեղծագործական երևակայությունը, ֆոտոժուռնալիստիկայի ստուդիա,  անիմացիոն և  կինո ստուդիաներ, ուր հաճախում են 8-22 տարեկան մանուկներ ու   երիտասարդներ, որոնք  ստեղծում են իրենց ֆիլմերը, անիմացիաներն  ու լուսանկարները:  Կենտրոնն այսօր  շուրջ 150 ֆիլմ ունի նկարված , մի շարք միջազգային կինոփառատոնների հաղթող է :  Հրատարակում  է  «Խաբարբզիկ » ամսագիրը, որն ամբողջությամբ  կազմված է երեխաների    ստեղծագործություններից` տեքստերից,  լուսանկարներից ու իլյուստրացիաներից:      
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play