Անվճար հեռախոսահամար Orange-ում


Անվճար հեռախոսահամար Orange-ում

  • 06-12-2012 18:00:51   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Այսօր Orange-ը հայտարարեց, որ երկարացնում է պլատինե, ոսկե, արծաթե և բրոնզե համարներն անվճար ձեռք բերելու հնարավորությունը մինչև հունվարի 15-ը:

 
Այսպիսով, այս հատուկ համարները Orange-ում կարելի կլինի ձեռք բերել անվճար` պարզապես միանալով «Խոսենք» կանխավճարային ծառայությանը կամ բաժանորդագրվելով Թիթեռ, Պանտերա կամ Դելֆին ամսական բաժանորդագրությունների 6000, 10,000 և 20,000 ամսական բաժանորդավճարով սակագնային պլաններին: Ամսական բաժանորդագրություններին միացողները ոսկե և պլատինե համարներն անվճար կստանան 12 կամ 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում, իսկ կանխավճարային նոր բաժանորդները բրոնզե և արծաթե համարներ` ընդամենը հաշիվը 1000 դրամով լիցքավորելու դեպքում: Այս առաջարկի շրջանակներում կարելի է նաև  ձեռք բերել ներկա ոչ Orange հեռախոսահամարը` 055 կամ 095 կոդերով:
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play