Վեստա աստերոիդի վրա ջրի հետքեր են հայտնաբերել


Վեստա աստերոիդի վրա ջրի հետքեր են հայտնաբերել

  • 10-12-2012 02:26:23   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Վեստա աստերոիդի մակերեւույթին անհարթություններ է հայտնաբերվել, որոնք նման են բնական գետեր հունի կամ հեղեղատների: Այս ամենը 
NASA-ն հայտնաբերել է միջմոլորակային Dawn զոնդի օգնությամբ: 

Վեստայում չկա ձգողականություն, ուստի հեղուկը չի կարող երկար ժամանակ մնալ աստերոիդի մակերեւույթին: Դրա փոխարեն երկնային մարմինն այնքան սառն է, որ ջուրը սառույցի տեսքով կարող է մակերեւույթին մնալ միլիարդավոր տարիներ:

Հետազոտողները հավաստիացնում են , որ Վեստայի մի քանի խառնարանների պատերին երկու տեսակի անհարթություններ են երեւում: Առաջինները ամենայն հավանականությամբ հայտնվել են ծանր նյութերի հոսքի հետեւանքով: Երկրորդները`  նման են Երկիր մոլորակի վրա ջրի հետքերին: Դեռեւս պարզ չէ, թե ինչպես դրանք կարող էին հայտնվել Վեստայի վրա:

530 կմ տրամագիծ ունեցող Վեստան մեծությամբ երկրորդ մարմինն է Մարսի եւ Յուպիտերի միջեւ գոյություն ունեցող աստերոիդների, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play