Ցավակցական հեռագիր՝ Մելքոնյանների ընտանիքին


Ցավակցական հեռագիր՝ Մելքոնյանների ընտանիքին

  • 11-12-2012 16:10:01   |   |  Հասարակություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 11-ին ցավակցական հեռագիր է հղել Մելքոնյանների ընտանիքին:

Հեռագրում ասված է. 
<< Խոր վշտով տեղեկացա Արցախի հերոս, հայ ժողովրդի նվիրյալ զավակ Մոնթե Մելքոնյանի մոր` Զաբել Մելքոնյանի մահվան մասին:
Մայր, ով արժանի է մեծ հարգանքի ու երախտիքի, ով կյանք է տվել ու դաստիարակել մեր բոլորիս սիրելի Ավոյին, մեծ հայրենասերին եւ անձնուրաց հրամանատարին: Մոնթեն իր ողջ գիտակցական կյանքը նվիրաբերել է Հայ դատի եւ հարազատ ժողովրդի իրավունքների պաշտպանության, համազգային նպատակների եւ իղձերի իրականացման վեհ գործին: Արցախցիների համար ամենածանր պահին նա կանգնեց մեր կողքին` անողորմ պայքար մղելով թշնամու դեմ եւ նահատակվելով որպես իսկական հերոս: Մոնթե Մելքոնյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա արցախցիների սրտերում: Նրա սխրանքը օրինակ կհանդիսանա դեռ շատ ու շատ սերունդների համար:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Մոնթեի մոր` Զաբել Մելքոնյանի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում նրանց տոկունություն եւ ոգու կորով>>: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play